Другие разделы сайта
Читальный зал
Люди читают
Обсуждения
File engine/modules/lastcommentsb.php not found.
Администрация

Интервью Ева Ривас (на армянском языке)

24 февраля 2010
| Категория: Евровидение | Просмотров: 9477 | Автор: araemin

 

“Պարտվել չի կարելի, միայն հաղթել…”

 

“Եվրատեսիլ-2010”-ին Հայաստանը ներկայացնելու է Եվա Ռիվասը “Apricote stone” երգով: Bravo.am-ը զրուցել է երգչուհու հետ “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական փուլում հաղթելուց հետո: Նախաբան գրելու կարիք չկա, միայն նշենք, որ նա Եվրոպայում ծիրանենիներ է տնկելու, եւ, ինչպես նախընտրական փուլում, վստահ է հաղթանակի վրա:

“Եվրատեսիլ-2010”-ին Հայաստանը ներկայացնելող Եվա Ռիվասն իր “Apricote stone” երգով

“1333;1406;1408;1377;1407;1381;1405;1387;1388;-2010”-1387;1398; 1344;1377;1397;1377;1405;1407;1377;1398;1384; 1398;1381;1408;1391;1377;1397;1377;1409;1398;1381;1388;1400;1394; 1333;1406;1377; 1356;1387;1406;1377;1405;1398; 1387;1408; “Apricote stone” 1381;1408;1379;1400;1406;

- “Եվրատեսիլը” Հայաստան էիր ուզում բերել, արդեն այդ հնարավորությունն ունես:

- Մրցույթի հաջորդ օրը զարթնեցի ու չէի հավատում, որ այդ ամենը իրականում կատարվել է: Կարծում էի` երազ է: Բայց երբ հասկանում եմ, որ իսկապես հաղթել եմ, էմոցիաներս տեղի են տալիս, մի քանի կաթիլ ուրախության արցունքներ են հայտնվում աչքերիս: Ինձ համար այնպիսի պատիվ է Հայաստանը ներկայացնել “Եվրատեսիլ-2010”-ին: Իմ երազանքն էր, առաջին քայլն արված է, այն իրականանում է: Ամեն ինչ կանեմ մարդկանց սպասելիքներն արդարացնելու համար:

Եվա Ռիվաս. “Պարտվել չի կարելի, կարելի է միայն հաղթել”

1333;1406;1377; 1356;1387;1406;1377;1405;. “1354;1377;1408;1407;1406;1381;1388; 1401;1387; 1391;1377;1408;1381;1388;1387;, 1391;1377;1408;1381;1388;1387; 1383; 1396;1387;1377;1397;1398; 1392;1377;1394;1385;1381;1388;”

- Սկսել ե՞ս քնել գիշերները:

- Նախապատրաստական աշխատանքների ընթացքը խենթություն էր: Յուրաքանչյուր րոպես հաշվարկված էր. հանդիպումներ, ֆոտոսեսիաներ, համերգներ, ձայնագրություններ…

- Ե՞րբ եք հայտ ներկայացրել:

- Երբ երգը ստեղծվեց` երկու ամիս առաջ: Նպատակ ունեինք, եթե լավ երգ լինի, ինչու՞ ոչ: Երգը լսեցինք, հասկացանք, որ անպայման պետք է մասնակցենք:

- Պրոդյուսերիդ ինչպե՞ս գտար, թե՞ նա քեզ գտավ:

- Վալերի Սահարյանի հետ 2005 թվականին եմ ծանոթացել “Հայաստանի տարվա երգ” մրցույթի ժամանակ: Ինձ այդտեղ բերեց “Արեւիկ” համույթի ղեկավարս, ուր շատ տարիներ Ռոստովում երգել եմ: Նա ծանոթացրեց մեզ, Վալերին միանգամից ուշադրություն դրաձրեց այն երգին, որ ընտրել էի:

Ուժեղ բնավորությամբ Եվա Ռիվասը

1352;1410;1386;1381;1394; 1378;1398;1377;1406;1400;1408;1400;1410;1385;1397;1377;1396;1378; 1333;1406;1377; 1356;1387;1406;1377;1405;1384;

- “Թամամ աշխարհը” այցեքարտդ դարձավ փաստորեն:

- Ես հաղթեցի այդ մրցույթում ու պայմանագիր ստորագրելու առաջարկ ստացա, բայց հրաժարվեցի, չգիտեմ` ինչու: Երեւի պատրաստ չէի դեռ: Բախտս այնպես դասավորվեց, որ հինգ տարի անց առաջարկը կրկնվեց, եւ այս անգամ մեծ ուրախությամբ համաձայնեցի: “Տաշիր” մրցանակաբաշխությունից առաջ, 2009-ին, մենք պայմանագիր ստորագրեցինք, եւ արդեն մի տարի է` դեռ ոչ մի սխալ չենք արել: Լավ է ստացվում միասին աշխատելը:

- Ո՞վ հուշեց, որ այդ երգը կատարես:

- “Թամամ աշխարհ” երգը լսել եմ Նունե Եսայանի կատարմամբ: Երբ երգ ընտրելու հարց ծագեց, խնդրեցի մորս, որ նա ինձ համար մի քանի երգ ընտրի, ամենաբարդերը:

Եվա Ռիվաս. “Բոլորին հիացնելու ենք ու հաղթենք”

1333;1406;1377; 1356;1387;1406;1377;1405;. “1330;1400;1388;1400;1408;1387;1398; 1392;1387;1377;1409;1398;1381;1388;1400;1410; 1381;1398;1412; 1400;1410; 1392;1377;1394;1385;1381;1398;1412;”

- Ինչու՞ ամենաբարդը:

- Չգիտեմ, մանկուց նման սովորություն ունեմ. Պարտվել չի կարելի, կարելի է միայն հաղթել: Իսկ հաղթելու համար 100 տոկոսանոց տպավորություն է պետք թողնել, միանգամից մի գլուխ բարձր լինել բոլորից` անմիջական եւ փոխաբերական իմաստով:):

- Ստացվո՞ւմ է` սանդղակը միշտ բարձր պահել:

- Հասկացա, որ ցանկացած երգ կարող եմ սովորել: Ոչ մի բարդություն երբեք չեմ ունեցել: Հնարավոր է` երգ է եղել, մի շաբաթ ավել եմ սովորել, բայց արդյունքում ամեն երգ երգում եմ: Միանգամից ընտրեցի «Թամամ աշխարհը”, որովհետեւ Նունե Եսայանի կատարումը այնքան զգացմունքային էր ինձ համար, թեեւ չէի հասկանում` ինչի մասին է: Հետո կարդացի թագմանությունը: Ընդհանրապես, Սայաթ-Նովայի բոլոր ստեղծագործությունները Վ. Բրյուսովի թարգմանությամբ կարդացել եմ, մեծամասնությունը գիտեմ: Մի խոսքով, սիրահարվեցի այդ երգին ու արագ սովորեցի:

Եվա Ռիվասը երբեք գեղեցկությունը չի օգտագործել ինչ-որ բանի հասնելու համար

1333;1406;1377; 1356;1387;1406;1377;1405;1384; 1381;1408;1378;1381;1412; 1379;1381;1394;1381;1409;1391;1400;1410;1385;1397;1400;1410;1398;1384; 1401;1387; 1413;1379;1407;1377;1379;1400;1408;1390;1381;1388; 1387;1398;1401;-1400;1408; 1378;1377;1398;1387; 1392;1377;1405;1398;1381;1388;1400;1410; 1392;1377;1396;1377;1408;

- Առաջին անգամ էիր հայերեն երգու՞մ:

- Հայերեն երգում եմ 7 տարեկանից: Առաջին անգամ դպրոցի երգչախմբում եմ երգել… Հիմա կփորձեմ երգել` “Անձրեւ եկավ շաղալեն…” (երգում է): Միշտ երգացանկս հայկական երգերից է բաղկացած եղել, ընդ որում` ժողովրդական երգեր, ոչ թե ինչ-որ փոփ. երբեք փոփ չեմ երգել:

- Արդեն քեզ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչ ես համարո՞ւմ:

- Չնայած ողջ կյանքս Ռուսաստանում եմ ապրել, միշտ ինձ հայ կատարող եմ համարել, որովհետեւ հայերեն եմ երգել, հայկական անսամբլում: Արդեն այդ ժամանակ հայկական շոու-բիզնեսի մասնիկն էի: Հայկական շոու-բիզնես նվաճելն արդեն թիկունքիս հետեւում է: Ես պարզապես ուզում եմ իմ երգերը ողջ աշխարհում լսեն: Լսեն` ինչպես եմ երգում հայերեն լեզվով, դա հայկական շոու-բիզնեսը չի, դա կոչվում է հայտնի, աշխարհահռչակ հայ երգչուհի: Այդպես եմ ուզում լինի:

Եվա Ռիվասը Եվրոպայում ծիրանենիներ է տնկելու

1333;1406;1377; 1356;1387;1406;1377;1405;1384; 1333;1406;1408;1400;1402;1377;1397;1400;1410;1396; 1390;1387;1408;1377;1398;1381;1398;1387;1398;1381;1408; 1383; 1407;1398;1391;1381;1388;1400;1410;

- Վալերիա ջան, քեզ մտերիմներդ ինչպե՞ս են դիմում:

- Մայրս, հին սովորության համաձայն, Լերա է ասում, հայրս վաղուց Եվա է ասում, միայն ամենամտերիմ մարդիկ են Լերա անվանում, բայց ինձ խորթ է արդեն այդ անունը: Հինգ տարուց ավել է` ինձ այդպես չեն դիմում: Բայց ես  դեմ չեմ. ծնողներս են այդպես կոչել:

- Կենսագրությունդ չեմ ուզում պատմես, ԶԼՄ-ները ողողված են ձեր պատրաստած կենսագրականներով ու նյութերով: Ինչպիսի՞ն ես:

- Շատ տարբեր, եթե գույնի հետ համեմատենք, իմ բնավորությունը ծիածանի նման է: Ես լիքարժեք մարդ եմ, կարող եմ լինել լուսավոր, տխուր, ուրախ, երջանիկ, բայց ընդհանուր առմամբ ուժեղ բնավորություն ունեմ, հորիցս եմ ժառանգել բնավորության այդ գիծը: Հիմնականում հայրս է իմ դաստիարակությամբ զբաղվել, որպես լիդեր է դաստիարակել, իսկ մայրս` կանացի, ինչպես պետք է կինն իրեն պահի, տնտեսություն վարի: Քանի որ հարազատ եղբայր չունեմ, հորս մնում էր տղամարդկային հատկանիշներ ինձ տալ` ուժեղ լինել, խելամիտ, կարողանալ որոշումներ ընդունել:

Եվա Ռիվաս. “Եթե ես եմ հաղթել, ուրեմն այդպես էլ պետք է լիներ”

1333;1406;1377; 1356;1387;1406;1377;1405;. “1333;1385;1381; 1381;1405; 1381;1396; 1392;1377;1394;1385;1381;1388;, 1400;1410;1408;1381;1396;1398; 1377;1397;1380;1402;1381;1405; 1383;1388; 1402;1381;1407;1412; 1383; 1388;1387;1398;1381;1408;”

- Հայրդ քո աչքերով ինչպիսի՞ն է:

- Շատ ուժեղ անձնավորություն է, անունը Ալեքսանդր է, պատմության մեջ էլ շատ նվաճողներ այդ անունն են կրում: Միշտ հիանում եմ նրանով, կարողանում է կառավարել մարդկանց` առանց ձայնը բարձրացնելու, ճնշելու: Ոչ ոք չի կարող չլսել նրան:

- Դո՞ւ էլ:

- Այո, միշտ լսել եմ, մատների վրա կարող եմ հաշվել` քանի անգամ է նախատել ինձ: Ես խելոք աղջիկ եմ եղել: Ավելի շատ մայրս էր նախատում ինչ-որ բանի համար:

- Ալեքսանդրն ի՞նչ մասնագիտություն ունի:

- Ինժեներ-մեխանիկ է մասնագիտությամբ: Բայց Ռոստովում իր աուկցիոնային խումբն ունի, Ռոստովի նավահանգստում է աշխատում:

- Ընտանիքում ուրիշ երգիչներ չկա՞ն:

- Այնպես է ստացվել, որ բոլորը ձայնային տվյալներ ունեն` հայրս, մայրս, բարեկամներս, բոլորը կարողանում են երգել, բայց ես եմ այդ ուղղությամբ լուրջ աշխատել: Ընտանիքս միշտ ձայնակցում է ու առանց ֆալշի:

Ծիրանի կորիզը Եվայի թալիսմանն է

1342;1387;1408;1377;1398;1387; 1391;1400;1408;1387;1382;1384; 1333;1406;1377;1397;1387; 1385;1377;1388;1387;1405;1396;1377;1398;1398; 1383;

- Հայրդ հավանու՞մ է` ինչպես ես հայկական երգեր երգում:

- Շատ է հավանում, հաճախ եմ նկատում, որ նրա աչքերն արցունքոտվում են, երբ հայկական երգեր եմ երգում: Ես միշտ ձեւացնում եմ, թե չեմ տեսնում, որովհետեւ երբ տղամարդը թուլություն է ցուցաբերում, դա մի կողմից շատ գեղեցիկ է, մյուս կողմից` անթույլատրելի:

- Բայց հայերեն հասկանո՞ւմ է:

- Իդեալական հայերեն չգիտի, շատ բաներ չի հասկանում երգածիցս, որովհետեւ հիմնականում գրաբարով եմ երգում, հին հայերենով, բայց շատ խորությամբ զգում է, երեւի տեսնում է` ինչ հոգով եմ դա կատարում: Իմ բոլոր երգերը, լուսանկարները, տեսաձայնագրությունները, մեդալները պահում  է: Աջակցում է ինձ շատ:

- Մայրդ էլ հայկական ճաշատեսակներ պատրաստել է սովորեցրե՞լ:

- Երբեք չեմ առանձնացրել խոհանոցները: Մայրս տարբեր ճաշատեսակներ է պատրաստել, եւ դրանք ինձ համար պարզապես մեր ճաշատեսակներն են:

- Դու պատրաստել գիտե՞ս:

- Գիտեմ, դիպլոմ էլ ունեմ: Մի քանի տարի առաջ Ռոստովում խահարարական դասընթացների եմ գնացել:

- Ինչի՞դ  էր պետք:):

- Հետաքրքիր էր, ու մայրս էլ անընդհատ նախատում էր, որ կամուսնանաս, ճաշ պատրաստել չիմանաս, ամուսինդ չի սիրի: Երեւի այնքան լուրջ էի ընդունել դա, որ որոշեցի, քանի դեռ ուշ չէ, սովորեմ: Իսկ մայրս մինչ օրս ինձ խորհուրդ է տալիս` ինչպես այս կամ այն ճաշատեսակը համեղ պատրաստել: Իմ հայրն էլ է շատ համեղ պատրաստում, քեռիս էլ երիտասարդ ժամանակ խոհարար է եղել:

Եվա Ռիվասն իր մայրիկի հետ

1333;1406;1377; 1356;1387;1406;1377;1405;1398; 1387;1408; 1396;1377;1397;1408;1387;1391;1387; 1392;1381;1407;

- Մայրիկիդ Ռոստով ճամփեցի՞ր:

- Այո, այստեղ էր ինձ հետ, աջակցում էր նախընտրական փուլում: Եկել էր նաեւ բարեկամներին տեսնելու համար: Ցավոք, տատիկս ու պապիկս մահացել են, շատ զարմիկ-զարմուհիներ ունեմ: Բոլորն էլ ինձ աջակցում են, շատ հաճելի է:

- 2009-ին առաջին անգամ ես Երեւան եկե՞լ:

- Ոչ, 2002-ին կամ 2003-ին եմ առաջին անգամ Հայաստան եկել. բարեկամներիս հյուր էի եկել: Այդ պահից սկսեցի ամեն տարի այցելել: 2005-ին Երեւանում “Կովկասի վիցե-միս” տիտղոսին արժանացա: Իսկ վերջին տարիներին ամիսը մի քանի անգամ եմ գալիս:

- Դուրդ գալի՞ս է մոդելի մասնագիտությունը:

- Մոդել լինելը հետաքրքիր է: Բայց դա շատ պատճառներով ավելի շատ հոբբի էր ինձ համար: Ես սիրում եմ երգչուհի աշխատել, չէ, հենց բանը նրանում է, որ ես երգչուհի չեմ աշխատում, դա իմ կյանքն է, ես ապրում եմ բեմի վրա, չեմ հոգնում, սիրում եմ շփվել մարդկանց հետ, երգել նրանց համար ամենուր եւ միշտ:

- Ձեր ընտանիքում քեզ պես բոյով կա՞:

- Մորս բոյը 173սմ է մոտավորապես, հորս` 180: Հավանաբար, հեռավոր բարեկամներիս եմ քաշել, 190-ից ավել հասակ ունեմ, ընդ որում, միշտ բարձրակրունկ կոշիկ եմ հագնում ու ընդհանրապես չեմ ամաչում: Ինչ վերաբերում է արտաքինիս, մայրիկիս մորն եմ շատ նման, շատ: Նայում եմ տատիս ջահել ժամանակվա նկարներին ու շատ դժվար է լինում տարբերելը:

2005-ին Երեւանում “Կովկասի վիցե-միս” տիտղոսին արժանացած Եվա Ռիվասը

2005-1387;1398; 1333;1408;1381;1410;1377;1398;1400;1410;1396; “1343;1400;1406;1391;1377;1405;1387; 1406;1387;1409;1381;-1396;1387;1405;” 1407;1387;1407;1394;1400;1405;1387;1398; 1377;1408;1386;1377;1398;1377;1409;1377;1390; 1333;1406;1377; 1356;1387;1406;1377;1405;1384;

- Գեղեցկությունն օգնե՞ց “Եվրատեսիլ”-ի նախընտրական փուլում հաղթել:

- Դժվար թե, չէ, կարծում եմ` ոչ: Առաջին հերթին, շատ լավ երգ է, մենք էլ մարդկանց մղում էինք, որ երգի գեղեցկությանը նայեն: Ու ասում էինք, եթե ավելի լավ երգ լինի, մենք միայն ուրախ կլինենք ու կքվեարկենք այդ երգի համար: Հետո դա հայկական երգ երգելու իմ տաղանդն է: Արյանս մեջ է, ոչ մի կերպ դա ինձնից խլել չի լինի: Գուցե իմ ձայնը, երգելն ու արտաքինը համալիր կերպով մարդկանց վրա ազդեցություն ունեցան: Բյաց երբեք գեղեցկությունս չեմ օգտագործել ինչ-որ բանի հասնելու համար: Արտաքինիս շնորհիվ կարող էի շատ հեշտությամբ մանիպուլյացիա անել, ինչպես շատերն են անում: Ես չեմ փորձում ինձ գեղեցկացնել հատուկ 

Рекламный блок
Новости Диаспоры
Видео / Клипы
Армянский чат
Опрос
Статистика
Рейтинг@Mail.ru Current Position
Интернет-статистика
Rambler's Top100
Армянский информационно-развлекательный портал HayWeb.ru Arcah.ru - Арцах (Нагорно - Карабахская Республика)